MetaGait: Cyber FootBall 2024
2024-07-12Հաշմանդամային կիբերսպորտի 2-րդ մրցույթը՝ ՔայլՏեքի MetaGait նեյրովերականգնողական սարքով, որը թույլ է տալիս մի քանի օգտագործողների մեկ միջավայրում խաղալ և մրցել միմյանց հետ։
Անցյալ տարի, Seaside Startup Summit-ի հետ համագործակցությամբ, մենք կազմակերպեցինք հաշմանդամային կիբերսպորտի առաջին մրցույթն աշխարհում՝ վիրտուալ դահուկավազքի տեսքով։
Այս տարի վերադառնում ենք ավելի մեծ մասշտաբով՝ վիրտուալ ֆուտբոլի ձևաչափով։
Սակայն էլ ի՞նչ ֆուտբոլ՝ առանց աշխարհահռչակ ֆուտբոլիստների աջակցության։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր հայրենակից, իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբի աստղ Հենրիխ Մխիթարյանը աջակցում է նախաձեռնությանը։
Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն իր ստորագրությամբ նվեր է պատրաստել խաղի լավագույն ռմբարկուի համար։
Որտե՞ղ և ե՞րբ է անցկացվելու մրցույթը։
- Seaside Startup Summit
- Հուլիսի 26
- 20։00
Ինչպե՞ս է տեղի ունենալու մրցույթը։
Seaside Startup Summit-ի տարածքում տեղադրված են լինելու 6 #MetaGait սարք, որոնցով մասնակիցները հայտնվելու են վիրտուալ իրականությունում և մրցելու են միմյանց հետ։
- 2 մրցող թիմ
- Յուրաքանչյուր թիմում՝ 3 խաղացող
Մրցույթի ավարտին 2 թիմերը կստանան մրցանակներ` դրամական խոշոր պարգևի տեսքով։
Ինչպե՞ս հետևել մրցույթին։
- Ուղիղ եթերով մեր Facebook-յան և Instagram-յան էջերում
- Այցելելով Seaside Startup Summit
Հրավիրում ենք՝ ականատես լինելու #MetaGait սարքով անցկացվելիք ֆուտբոլի բացառիկ մրցույթին։
Ֆուտբոլը սահմաններ ու սահմանափակումներ չի ճանաչում։