Օգնում է վերականգնել հաշմանդամություն ունեցող մեր զինվորների շարժունակությունը,
Նպաստում է մանկական ուղեղային կաթված ստացած երեխաների քայլքի զարգացմանը,
Հնարավորություն է ընձեռում ուղղահայաց դիրքում ռեաբիլիտացիա իրականացնել տնից՝ բժշկի հեռավար հսկողությամբ։
Սենսորի միջոցով բժշկին է փոխանցվում բուժառուի կատարած քայլերի, անցած ճանապարհի և ծախսած կալորիաների տվյալները։
Լուծում է մեր զինվորների սոցիալականացման խնդիրը՝ նույն խաղի մեջ միաժամանակ ներգրավելով տարբեր վայրերում գտնվողների։
Մարզման ընթացքում ապահովում է հետաքրքիր ժամանց։
Վիրտուալ խաղերի միջոցով ակտիվացնում է ուղեղի մկանային հիշողությունը, վերականգնում նյարդային կենտրոնները և և ձևավորում նոր նեյրոնային կապեր։
Խաղերի տեսարանները և ռելիեֆն ադապտացվում են՝ կախված, թե բուժառուի որ մկանն է անհրաժեշտ զարգացնել։
Խաղերի միջոցով հնարավորություն է ընձեռվում տեսնելու Հայաստանի տեսարժան վայրերը ՝ բուժառուներին տեղափոխելով Տաթևի վանական համալիր, իսկ ապագայում նաև Սուրբ Ղազանչեցոց մայր տաճար, Սևանա լիճ և այլ մշակութային վայրեր։