Քայլտեք ընկերության կողմից օրերս Հրազդանի համայնքապետարանի կարիքների համար տեղադրվել է ուղիղ բարձրացնող էլեկտրական հարթակ։
Այս նախաձեռնությամբ կարևոր քայլ է արվում համայնքներում հասանելի և ներառական միջավայրի ձևավորման ուղղությամբ։
Կարևոր է հատկապես ընդգծել համայնքային իշխանությունների հետևողականությունը ներառական հասարակություն ձևավորելու և հավասար հնարավորություններ ապահովելու հարցում։
Այս համագործակցությունը վկայում է այն մասին, որ համայնքում ձևավորվում է պատասխանատու և մարդակենտրոն մոտեցում, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու կարիքը դիտարկվում է որպես առաջնահերթություն։