Օշականում գտնվող Սոցիալական աշխատանքի կենտրոնում տեղադրվել է ուղիղ բարձրացնող էլեկտրական հարթակ
2025-12-23
Օշականում գտնվող Սոցիալական աշխատանքի կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց ազատ ու անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու նպատակով տեղադրվել են ՔայլՏեք ընկերության ուղիղ բարձրացնող էլեկտրական հարթակ։ Ամբարձիչ հարթակը տեղադրվել է «Թիրախավորված սոցիալական ծառայություններ և կարողունակ աշխատուժ Հայաստանում փախստական և խոցելի բնակչության համար» ծրագրի շրջանակներում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆինանսավորմամբ։
Կարևոր է ընդգծել, որ Սոցիալական աշխատանքի կենտրոնները հիմնվել են Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բնակչության սոցիալ-հոգեբանական կարիքներին արձագանքելու նպատակով։
Մենք շարունակում ենք ֆիզիկական միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի դարձնելու մեր քաղաքականությունը։
Ուրախ ենք, որ այսօր շատ կազմակերպություններ ոչ միայն կարևորում են մատչելի միջավայր ունենալու գաղափարը, այլև միանում են այդ գաղափարի իրագործմանը։ Սա իդեալական թարգմանիր ռուսեերն ու անգլերեն