Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում տեղադրվել է Քայլտեք ընկերության ամբարձիչ հարթակը
2025-12-28
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը այսուհետ ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի համար։
Վերականգնողական կենտրոնում տեղադրվել է «Քայլտեք» ընկերության ուղիղ բարձրացնող էլեկտրական հարթակը, որը ապահովելու է կենտրոնում անվասայլակով ազատ ու անվտանգ տեղաշարժը։
Յուրաքանչյուր նման նախաձեռնություն կարևոր քայլ է դեպի հավասար հնարավորությունների և ներառական հասարակության ձևավորման գործում։
Ընդգծենք, որ Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը վերաբացվել է Հայաստանում 2025 թվականին։