Կրթության հասանելիությունը երեխաների հիմնարար իրավունքներից է։
Քայլտեք ընկերության կարևորագույն նպատակներից է ստեղծել միջավայր, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաները կկարողանան իրացնել այդ իրավունքը առանց խոչընդոտների։
Ուրախ ենք տեղեկացնել, որ Վանաձորի թիվ 19 միջնակարգ դպրոցում տեղադրվել է ամբարձիչ հարթակ և այսուհետ հաշմանդամություն ունեցող երեխաները անխոչընդոտ կարող են մասնակցել դպրոցական միջոցառումներին՝ բոլորի հետ հավասար պայմաններով։
#ՔայլՏեքը լուծում է միջավայրի մատչելիության խնդիրը՝ նախագծելով ու արտադրելով ամբարձիչ հարթակ։