Հայաստանում՝ Սևանի ափին, սկիզբ դրվեց հաշմանդամային կիբերսպորտի նոր մշակույթի` #MetaGait սարքով
2023-07-31Հուլիսի 26-ը լցված էր ամենագեղեցիկ ու հիշարժան էմոցիաներով։
Իսկ ի՞նչ աննախադեպ մրցույթ տեղի ունեցավ այդ օրը Seaside Startup Summitի շրջանակներում։
Աշխարհում 1-ին անգամ 6 հաշմանդամություն ունեցող անձինք կանգնեցին #MetaGait սարքերի վրա և, հայտնվելով վիրտուալ իրականությունում, սկսեցին մրցել միմյանց հետ MetaGait: First Cybersport Competition «Դահուկավազք»-ի մրցույթում։
Ինչո՞վ էր աննախադեպ մրցույթը։
Այն առաջինն է իր տեսակի մեջ հաշմանդամային կիբերսպորտի ոլորտում։ Շնորհիվ նորարարական #MetaGait սարքի՝ հաշմանդամություն ունեցող մեր 6 խաղացողները, կատարելով քայլքի իմիտացիա, միաժամանակ հայտնվել էին վիրտուալ իրականությունում, որտեղ իրենց քայլերը սինխրոն վերածվել էին դահուկավազքի։
Արդյունքում ստացվեց իրական մրցույթ՝ իրական հաղթողներով և մրցանակներով։
Ի՞նչ է սա նշանակում։
Հայաստանում՝ Սևանի ափին, սկիզբ դրվեց հաշմանդամային կիբերսպորտի նոր մշակույթի։ #MetaGait սարքով իրականացվելիք մրցույթներ և մրցաշարեր ամբողջ աշխարհով մեկ, որոնք, ամենակարևորը, դրական կազդեն հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական բուժման վրա և նոր հնարավորություններ կստեղծեն նրանց համար։
Ոգևորության ալիքը, որ սկսվեց այս մրցույթի արդյունքում, լինելու է շարունակական ու վարակիչ։
Կրկին շնորհակալություն բոլոր ներգրավված անձանց և կազմակերպություններին։