Seaside Startup Summitի շրջանակներում իրականություն դարձավ  "MetaGait: First Cybersport Competition" «Դահուկավազք»-ի մրցույթը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Հաղթող ճանաչվեց Անդրանիկ Մարգարյանը:

«Նաիրի Ինշուրանս»-ի հովանավորությամբ 1-ին, 2-րդ, 3-րդ տեղը զբաղեցրած մասնակիցները ստացան մրցանակներ՝ գումարի տեսքով, սակայն մյուս 3 մասնակիցները ևս նվերներ ունեին:

Զինհաշմանդամություն ունեցող մեր տղաների օրը լավագույնս կազմակերպելու հարցում մեզ աջակցեցին նաև «Կարաս Արմենիա»-ն և «Sunrise Sushi»-ն:

Շնորհակալություն`

- Այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր աջակցեցին այս աննախադեպ մրցույթի կյանքի կոչմանը

- Մրցույթի մասնակիցներին,  ովքեր այս կարևոր գործի մասնիկը դարձան

- Բոլոր նրանց, ովքեր եկան ոգևորելու մասնակիցներին

Մրցույթի կարևորության ու ամենագեղեցիկ էմոցիաների մասին ևս ձեզ կպատմենք: