Հաշմանդամային կիբերսպորտի 2-րդ աննախադեպ մրցույթն արդեն կայացած է։

Seaside Startup Summit-ի շրջանակներում իրականություն դարձավ MetaGait Cyber Football մրցույթը։

Մեր մասնակիցները ցույց տվեցին, որ հաշմանդամությունը չի կարող խոչընդոտ լինել երազանքների իրականացման ճանապարհին։

Առանձնահատուկ շնորհակալություն Seaside Startup Summit 2024-ի կազմակերպիչներին՝ մեզ այս հրաշալի հարթակը տրամադրելու համար. անչափ ուրախ ենք` Ձեզ հետ այս ճանապարհն անցնելու համար։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում միջոցառման գլխավոր հովանավոր  Fastex ընկերությանը։

Եվ իհարկե, շնորհակալություն մեր բոլոր աջակիցներին ու հյուրերին, ովքեր կիսեցին մեզ հետ այս կարևոր օրվա ջերմությունն ու տրամադրությունը։

Եկեք միասին շարունակենք երազել, հավատալ և ստեղծել ավելի ներառական աշխարհ բոլորի համար։

Դիտե՛ք հոլովակն ու բացահայտե՛ք մրցույթի գեղեցիկ օրվա պահերը՝