Ուրախ ենք, որ վերջերս կայացած  MetaGait: Cyber Football մրցույթը Seaside Startup Summit 2024-ի շրջանակներում արժանացել է մեծ ուշադրության:

Fastex Web3 էկոհամակարգը, որը դարձավ մեր միջոցառման գործընկերը, պատրաստել է տեսանյութ հաշմանդամային կիբերսպորտի այս աննախադեպ մրցույթի մասին:

Եվս մեկ անգամ մենք ցույց տվեցինք, թե ինչպես է MetaGait-ը թույլ տալիս ստեղծել հավասար հնարավորություններ բոլորի համար՝ անկախ ֆիզիկական սահմանափակումներից:

Շնորհակալություն Fastex-ին՝  նման մեծ աջակցության համար։

Սա ևս մեկ քայլով մեզ ավելի է մոտեցնում մեր նպատակին՝ ստեղծելու հասարակություն, որտեղ յուրաքանչյուր անհատ կարող է իրացնել իր ներուժը:

Դիտե՛ք Fastex-ի կողմից պատրաստված տեսանյութը՝ մեր միջոցառման մասին՝