Սաթենիկը ևս ստացավ իր Քայլաբեր սարքը
2023-08-31Մեր թիմը Սյունիքի մարզի սահմանապահ Խնածախ գյուղում էր։
Նպատակը Սյունիքի մարզի բժշկական կենտրոններ այցեր կատարելն էր և Սաթենիկին իր Քայլաբեր սարքը հասցնելը։
Սաթենիկը միակը չէ, ում անձամբ ենք հասցնում սարքը, քանի որ, կարևորելով այն հանգամանքը, որ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորինս հեշտ ճանապարհով ստանան սարքավորումը, հիմնականում հենց մեր թիմն է կազմակերպում առաքումը, երբ քաղաքացիները կապվում են մեզ հետ՝ որևէ սարքավորում ստանալու համար։
Սաթենիկը մեր ճանաչած ամենալուսավոր մարդկանցից մեկն է, ով չի դադարում երազել ու իր առաջ մեծ նպատակներ դնել։ Սաթենիկի երազանքներից մեկը օդապարիկով թռչելն է, ինչն անկասկած իրականություն կդառնա։ Իսկ մյուս երազանքը քայլելն է, ինչի իրականացմանը, վստահ ենք, Քայլաբեր սարքն անչափ կօգնի․․
Երբ Քայլաբեր սարքը հասավ Սաթենիկին, նա խոստացավ, որ շատ ակտիվ մարզվելու է, և պարզվեց նաև, որ հասցրել է մանրակրկտորեն ծանոթանալ սարքի ֆունկցիոնալությանը, ինչը մեզ համար շատ ոգևորող էր։
Մի քանի ամիս է, ինչ պետպատվերի շրջանակներում ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն ստանալու մեր կողմից արտադրվող թվով 4 սարքավորում՝
Մեր թիմի համար առաջնահերթ է նաև, որ սարքերը հասնեն այն անձանց, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը, ուստի այցելում ենք տարբեր մարզեր՝ մասնագետների հետ հանդիպելու և սարքերի ֆունկցիոնալությունը նրանց ներկայացնելու։
Մանրամասների համար՝ 055 702 720