Շարժման ազատություն կանգնակ-սայլակով․ գյումրեցի Օվսաննայի պատմությունը
2024-09-09Մեկ այլ պատմություն, որտեղ մեր սարքավորումը վերափոխել է կյանքի որակը, հաղորդել նոր իմաստ և բացել նոր հնարավորություններ:
Մեր կանգնակ-սայլակը դարձնում է շարժումը ավելի մատչելի և հարմարավետ Գյումրիում բնակվող տիկին Օվսաննայի համար:
Ստանալով մեր կանգնակ-սայլակը՝ տիկին Օվսաննան այժմ կարողանում է ակտիվորեն տեղաշարժվել և իրեն զգալ լիարժեք:
Գյումրվա քաղցր բարբառով ու իրենց բնորոշ հումորով նա նույնիսկ նշում է, որ արդեն կարողանում է ‹‹տռճիկ տալ›› կանգնակ-սայլակով:
#ՔայլՏեք ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ոք արժանի է լիարժեք կյանքի, և մեր կանգնակ-սայլակը ևս այդ նպատակով է ստեղծված՝ տալով մարդկանց ազատ շարժվելու և անկախ լինելու հնարավորություն:
Շնորհակալ ենք տիկին Օվսաննային և մյուսներին՝ մեզ վստահելու և իրենց դրական արձագանքներով կիսվելու համար:
Սարքը տրամադրվում է ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ, այսինքն՝ Ձեր փոխարեն վճարում է պետությունը: