Ինչպե՞ս և ու՞մ դիմել պետական հավաստագրով աջակցող միջոց ստանալու համար

1 Աջակցող միջոց ստանալու համար հաշմանդամություն ունեցող անձը կամ նրա ներկայացուցիչը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) ցանկացած տարածքային կենտրոն և ստանա պետական հավաստագիր։

ՄՍԾ-ի հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ։

2 ՄՍԾ-ի տարածքային կենտրոն պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը՝

անձը հաստատող փաստաթուղթ

հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանք

եթե դիմում է ներկայացուցիչը, պետք է տրամադրի շահառուի կողմից համապատասխան գրավոր լիազորագիր, իր անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտ)

բժշկասոցիալական փորձաքննական որոշում (հաշմանդամության վկայական)

վերականգնողական անհատական ծրագիր (ՎԱԾ/ԾԱԾ) (տրվում է հաշմանդամություն սահմանող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից), որում պետք է ներառված լինի անհրաժեշտ աջակցող միջոցը

3 Աջակցող միջոց ստանալու համար հաշմանդամություն ունեցող անձն այնուհետև դիմում է իր նախընտրած կազմակերպություն՝ ներկայացնելով վերևում նշված փաստաթղթերը։

Ստորև ներկայացնում ենք պետական հավաստագրով տրամադրվող այն սարքերի ցանկը, որոնք արտադրվում են «ՔայլՏեք» ընկերության կողմից և համապատասխանում են միջազգային չափանիշներին (համապատասխանության հավաստագրեր՝ ГОСТ, ISO9001, ISO13485)

Կանգնակ (մանրամասն նկարագրության համար սեղմե՛ք այստեղ)

Կանգնակ-սայլակ (մանրամասն նկարագրության համար սեղմե՛ք այստեղ)

Քայլաբեր (մանրամասն նկարագրության համար սեղմե՛ք այստեղ)

Անվասայլակի էլեկտրական կցորդիչ (մանրամասն նկարագրության համար սեղմե՛ք այստեղ)

Մանրամասների համար կարող եք զանգահարել 055 702 720 հեռախոսահամարով։