Մասնաճյուղ ՌուսաստանումՊատվեր, առաքում և սպասարկում ամբողջ Ռուսաստանումqayltech.ru

Վերականգնողական սարքավորումների արտադրող · Երևան, 2016-ից

Սարքավորումներ, որոնք օգնում են կանգնել և նորից քայլել

2016 թվականից ՔայլՏեքի թիմը զբաղվում է շարժունակության խնդիրներ ունեցող մարդկանց վերականգնմամբ՝ նախագծելով և արտադրելով իր սեփական սարքերը։

Կանգնակ, MetaGait և կանգնակ-մահճակալ
Կանգնակ, MetaGait և կանգնակ-մահճակալ
2016
հիմնադրման տարի
13
սարք և սարքավորում
ISO 13485
ISO և ГОСТ հավաստագրեր
3
երկիր՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան

Մեր պատմությունը

Ամեն ինչ սկսվեց զինվորների վերականգնումից

  1. 2016

    2016 թվականի Քառօրյա պատերազմից հետո ռազմական գործողությունների հետևանքով զինհաշմանդամություն ունեցող տղաների թիվն աճեց, և դրան զուգահեռ առաջացավ նրանց վերականգնողական բուժումն ապահովելու խնդիր։

  2. 10+

    Այդպես առաջացավ անհրաժեշտություն՝ ստեղծելու սարքեր, որոնք կհեշտացնեին վերականգնողական բուժումը։ Այսօր ՔայլՏեքն արտադրում է 10-ից ավելի վերականգնողական և աջակցող սարքեր և սարքավորումներ։

Թիմը

ՔայլՏեքը միավորում է տարբեր ոլորտների սրտացավ մասնագետների, որոնք օգնում են հաշմանդամություն ունեցող մարդկանց վերականգնել կամ բարելավել իրենց շարժունակությունը։

  • Կինեզիոլոգներ
  • Նյարդաբաններ
  • Վերականգնողներ
  • Բժիշկներ
  • Ինժեներներ
  • Ծրագրավորողներ
  • 3D մոդելավորողներ
  • VR մասնագետներ