Մասնաճյուղ ՌուսաստանումՊատվեր, առաքում և սպասարկում ամբողջ Ռուսաստանումqayltech.ru

Պետպատվեր · Հայաստան

Սարքեր պետական հավաստագրով

Հաշմանդամություն ունեցող անձինք ՔայլՏեքի մի շարք սարքեր կարող են ստանալ պետական հավաստագրով։ Դիմել կարող է անձը կամ նրա ներկայացուցիչը։

  1. 1

    Ստացեք հավաստագիր

    Դիմեք Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն և ստացեք պետական հավաստագիր։

  2. 2

    Պատրաստեք փաստաթղթերը

    Անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք դրա բացակայության մասին, հաշմանդամության որոշում և վերականգնման անհատական ծրագիր, որում նշված է սարքը։ Ներկայացուցչին անհրաժեշտ է նաև լիազորագիր։

  3. 3

    Դիմեք ՔայլՏեք

    Հավաստագրով և փաստաթղթերով դիմեք մեզ․ կօգնենք ընտրել և հարմարեցնել սարքը։