Մասնաճյուղ ՌուսաստանումՊատվեր, առաքում և սպասարկում ամբողջ Ռուսաստանումqayltech.ru

Մեր պատմությունը

Ամեն ինչ սկսվեց զինվորների վերականգնումից

  1. 2016

    2016 թվականի Քառօրյա պատերազմից հետո ռազմական գործողությունների հետևանքով զինհաշմանդամություն ունեցող տղաների թիվն աճեց, և դրան զուգահեռ առաջացավ նրանց վերականգնողական բուժումն ապահովելու խնդիր։

  2. →

    Դավիթը և նրա կինեզիոլոգ ընկերները սկսեցին զբաղվել զինհաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական բուժմամբ։ Այն պահանջում էր մեծ ջանք և ֆիզիկական ուժ, իսկ ընտանիքները միշտ չէ, որ կարողանում էին բուժումը շարունակել տան պայմաններում։

  3. →

    Աշխատանքը վերականգնողական կենտրոններում և հոսպիտալներում ժամանակի ընթացքում դարձավ համակարգված և տեղափոխվեց Զինվորի տուն։ Շատերի մոտ դրական արդյունքներ գրանցվեցին։

  4. 10+

    Այդպես առաջացավ անհրաժեշտություն՝ ստեղծելու սարքեր, որոնք կհեշտացնեին վերականգնողական բուժումը։ Այսօր ՔայլՏեքն արտադրում է 10-ից ավելի վերականգնողական և աջակցող սարքեր և սարքավորումներ։

Վերականգնողական պարապմունք
Վերականգնողական պարապմունք

Թիմը

ՔայլՏեքը միավորում է տարբեր ոլորտների սրտացավ մասնագետների, որոնք օգնում են հաշմանդամություն ունեցող մարդկանց վերականգնել կամ բարելավել իրենց շարժունակությունը։

  • Կինեզիոլոգներ
  • Նյարդաբաններ
  • Վերականգնողներ
  • Բժիշկներ
  • Ինժեներներ
  • Ծրագրավորողներ
  • 3D մոդելավորողներ
  • VR մասնագետներ