Վերականգնողական սարքավորումների արտադրող · Երևան, 2016-ից
Սարքավորումներ, որոնք օգնում են կանգնել և նորից քայլել
2016 թվականից ՔայլՏեքի թիմը զբաղվում է շարժունակության խնդիրներ ունեցող մարդկանց վերականգնմամբ՝ նախագծելով և արտադրելով իր սեփական սարքերը։

- 2016
- հիմնադրման տարի
- 13
- սարք և սարքավորում
- ISO 13485
- ISO և ГОСТ հավաստագրեր
- 3
- երկիր՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան
Ուղղություններ
Վերականգնում, շարժունակություն և մատչելի միջավայր

MetaGait
Քայլքի իմիտատոր VR խաղերով և բժշկի հեռավար հսկողությամբ
Մանրամասն
Վերականգնողական սարքեր
Կանգնակներ, Քայլաբեր, զուգափայտեր, քայլաստիճան և այլն
Մանրամասն
Բարձրացնող հարթակներ
Մատչելի մուտք բեմեր, շենքեր և աստիճաններ՝ վեց տեսակի հարթակ
ՄանրամասնՊետպատվեր
Կանգնակ, Քայլաբեր և այլ սարքեր պետական հավաստագրով
ՄանրամասնՄեր պատմությունը
Ամեն ինչ սկսվեց զինվորների վերականգնումից
- 2016
2016 թվականի Քառօրյա պատերազմից հետո ռազմական գործողությունների հետևանքով զինհաշմանդամություն ունեցող տղաների թիվն աճեց, և դրան զուգահեռ առաջացավ նրանց վերականգնողական բուժումն ապահովելու խնդիր։
- 10+
Այդպես առաջացավ անհրաժեշտություն՝ ստեղծելու սարքեր, որոնք կհեշտացնեին վերականգնողական բուժումը։ Այսօր ՔայլՏեքն արտադրում է 10-ից ավելի վերականգնողական և աջակցող սարքեր և սարքավորումներ։
Թիմը
ՔայլՏեքը միավորում է տարբեր ոլորտների սրտացավ մասնագետների, որոնք օգնում են հաշմանդամություն ունեցող մարդկանց վերականգնել կամ բարելավել իրենց շարժունակությունը։
- Կինեզիոլոգներ
- Նյարդաբաններ
- Վերականգնողներ
- Բժիշկներ
- Ինժեներներ
- Ծրագրավորողներ
- 3D մոդելավորողներ
- VR մասնագետներ
