Մասնաճյուղ ՌուսաստանումՊատվեր, առաքում և սպասարկում ամբողջ Ռուսաստանումqayltech.ru

Մատչելի միջավայր

Բարձրացնող հարթակներ սայլակ օգտագործողների համար

ՔայլՏեք-ի բարձրացնող հարթակները նախատեսված են տարբեր մակարդակների միջև անվտանգ և հարմարավետ տեղաշարժ ապահովելու համար՝ սայլակ օգտագործող և շարժունակության սահմանափակում ունեցող անձանց համար։

Թեք բարձրացնող հարթակ

Յուրաքանչյուր հարթակ նախագծվում է՝ հաշվի առնելով օբյեկտի ճարտարապետական առանձնահատկությունները, տարածքի չափերը և օգտագործման պայմանները։

Աշխատանքի ընթացքը

  1. 1Չափագրում
  2. 2Նախագծում
  3. 3Արտադրություն
  4. 4Տեղադրում
  5. 5Սպասարկում

Բեմերի և դահլիճների համար

Պատին ամրացվող էլեկտրական հարթակ

Պատին ամրացվող էլեկտրական հարթակ

Բեմի կողային հատվածի համար

Տեղադրվում է բեմի աջ կամ ձախ կողմում՝ պատին կամ այլ համապատասխան կրող կառուցվածքին ամրացմամբ։ Նախատեսված է բեմի և հատակի միջև մակարդակի տարբերությունը հաղթահարելու և սայլակով անձանց հասանելի մուտք ապահովելու համար։

Արժեքը՝ սկսած 2 722 000 դրամ

Շարժական էլեկտրական հարթակ

Շարժական էլեկտրական հարթակ

Տարբեր բեմերում կիրառման համար

Շարժական և տեղաշարժվող լուծում, որն անհրաժեշտության դեպքում մոտեցվում է բեմին և տեղադրվում մուտքի համապատասխան հատվածում։ Հարմար է այն տարածքների համար, որտեղ մշտական տեղադրում նախատեսված չէ կամ անհրաժեշտ է հարթակը կիրառել տարբեր բեմերում։

Արժեքը՝ սկսած 2 200 000 դրամ

Ներկառուցվող էլեկտրական հարթակ

Ներկառուցվող էլեկտրական հարթակ

Բեմի կառուցվածքի մեջ ինտեգրվող լուծում

Նախատեսված է բեմի կառուցվածքի մեջ ներկառուցվելու համար՝ առանց բեմի կողային հատվածում առանձին արտաքին հենակառուցվածքի անհրաժեշտության։ Չօգտագործման դեպքում հարթակը կարող է գտնվել բեմի հարթության մակարդակում՝ պահպանելով տարածքի ամբողջական տեսքը։

Արժեքը՝ սկսած 2 322 000 դրամ

Շենքերի և աստիճանների համար

Ուղիղ բարձրացնող հարթակ

Ուղիղ բարձրացնող հարթակ

Ուղղահայաց բարձրացում մուտքերի և հարթակների համար

Ուղղահայաց բարձրացնող հարթակը հաղթահարում է բարձրության տարբերությունը տարբեր մակարդակների միջև՝ ապահովելով մուտքերի, հարթակների և այլ մակարդակների հասանելիություն։ Նպատակահարմար է, երբ աստիճանավանդակի կողքին թեք հարթակի տեղադրումը սահմանափակված է տարածքով կամ անհրաժեշտ է պահպանել գործող աստիճանավանդակը։

Արժեքը՝ սկսած 3 500 000 դրամ

Ուղղահայաց հարթակ պաշտպանիչ կառուցվածքով

Ուղղահայաց հարթակ պաշտպանիչ կառուցվածքով

Մինչև 2 հարկ, ներսում և դրսում

Նախատեսված է մինչև 2 հարկ բարձրություն հաղթահարելու համար՝ շենքերի ներսում և արտաքին տարածքներում։ Հարթակը շարժվում է պաշտպանիչ կառուցվածքի ներսում, որը սահմանազատում է շարժման տարածքը և լրացուցիչ պաշտպանություն ապահովում։ Կառուցվածքը նախագծվում է՝ հաշվի առնելով օբյեկտի ճարտարապետական և տարածական պայմանները։

Արժեքը՝ սկսած 3 500 000 դրամ

Թեք բարձրացնող հարթակ

Թեք բարձրացնող հարթակ

Աստիճանների երկայնքով տեղաշարժի համար

Հարթակը շարժվում է աստիճանների կողային հատվածով՝ վերև և ներքև՝ հետևելով աստիճանավանդակի թեքությանը։ Կիրառվում է ներքին և արտաքին տարածքներում՝ մեկ ուղղությամբ ընթացող, առանց շրջադարձի աստիճանների համար։

Արժեքը՝ սկսած 5 000 000 դրամ

Վերջնական արժեքը որոշվում է չափագրումից և նախագծումից հետո։

Բժշկական սարքերի որակի կառավարման միջազգային ստանդարտ

ՔայլՏեքի բժշկական և օժանդակ սարքավորումների արտադրության գործընթացները կազմակերպվում են ISO 13485:2016 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան՝ ապահովելով արտադրության, որակի վերահսկման և հետարտադրական սպասարկման համակարգված կառավարում։

Ամբողջական ցիկլ՝ նախագծումից մինչև սպասարկում