Կոտրելով սահմանները՝ ինչպես է ՔայլՏեքի MetaGait-ը հեղափոխում կիբերֆուտբոլը հաշմանդամություն ունեցող անձանց համար
2024-08-15Պատկերացրե՛ք՝ հաշմանդամություն ունեցող անձը վազում է ֆուտբոլի դաշտում, նետվում առաջ, գոլեր խփում և ապրում այդ էմոցիաներն ու շարժը նաև ֆիզիկապես։
Անհնարի՞ն է թվում․․․ Եկե՛ք պատմենք, թե ինչպես դա հնարավոր դարձավ Հայաստանում։
Ի՞նչ է MetaGait Cyber Football-ը՝
Նորարարական մրցույթ, որն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում: Այն համատեղում է իրական ֆիզիկական մարզումը վիրտուալ ֆուտբոլի հետ: Հաշմանդամություն ունեցող անձինք օգտագործում են ՔայլՏեք ընկերության կողմից արտադրվող #MetaGait սարքը՝ նեյրոտեխնոլոգիական հրաշքը, որը թույլ է տալիս «կառավարել» վիրտուալ ֆուտբոլիստներին։
Ովքե՞ր էին մասնակիցները՝
Զինհաշմանդամություն ունեցող 6 տղաներ՝ բաժանված 2 թիմի՝ MetaPlayers և MetaStrikers: Թիմեր, որոնք ապացուցեցին, որ երազանքները սահմաններ չունեն:
Ինչպե՞ս տեղի ունեցավ մրցույթը՝
Մասնակիցները զբաղեցրին իրենց տեղերը MetaGait սարքերի վրա, և սկսվեց MetaGait սարքով հաշմանդամային կիբերֆուտբոլի 1-ին մրցույթն աշխարհում: Մինչ նրանք ֆիզիկապես մարզվում էին սարքի վրա իրական աշխարհում, զուգահեռ մրցում էին վիրտուալ ֆուտբոլի միջավայրում՝ իրենց իրական քայլերը սինխրոնիզացնելով խաղային կերպարների հետ։
Որտե՞ղ տեղի ունեցավ միջոցառումը՝
Սևանի ափին Seaside Startup Summit-ի շրջանակներում, որտեղ տեխնոլոգիան և նորարարությունը հանդիպում են միմյանց ծովափին:
Ինչո՞ւ է սա կարևոր՝
Սա ցույց է տալիս, թե ինչպես կարող է տեխնոլոգիան վերացնել ֆիզիկական սահմանափակումները և բացել նոր հնարավորություններ բոլորի համար։
Սա ոչ միայն խաղ է, այլ հույսի և հնարավորությունների խորհրդանիշ։
Սա ոչ միայն այլ խաղերի, մրցույթների ու մրցաշարերի հնարավորություն է, այլև ուղեղի համար մի համապարփակ մեթոդ՝ վերականգնման արդյունավետության համար։
Ի՞նչ աջակցություն ցույց տվեց հանրաճանաչ ֆուտբոլիստը՝
Հայաստանի ֆուտբոլի աստղ Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն աջակցեց միջոցառմանը, այլև պարգևատրեց լավագույն ռմբարկուին իր բարեմաղթանքով և ստորագրությամբ մարզաշապիկով, որը հանձնեց տղաներին Դավիթ Մանոյանը, վերջինս ևս նվերներ էր պատրաստել նրանց համար։
Դիտե՛ք տեսանյութը և տեսե՛ք, թե ինչպես են տեխնոլոգիան և մարդկային կամքը միավորվում՝ հաղթահարելու ցանկացած մարտահրավեր՝