Ամբարձիչ հարթակ Փարաքարի միջնակարգ դպրոցում
2025-02-19
Կրթության հասանելիությունը կարևորագույն իրավունք է բոլորի համար, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների։
Տասնամյակներ առաջ կառուցված դպրոցներում հաճախ տարածքը մատչելի չէ անվասայլակով տեղաշարժվող երեխաների համար։
Ուրախալի է, որ նորակառույց դպրոցները հաշվի են առնում այս կարևոր հանգամանքը։
#ՔայլՏեքը լուծում է մատչելիության խնդիրը՝ տեղադրելով ամբարձիչ հարթակներ։
Այս անգամ Փարաքարի միջնակարգ դպրոցում ենք, որտեղ դահլիճի մատչելիության խնդիրը լուծվել է մեր կողմից տեղադրված ամբարձիչ հարթակի շնորհիվ։
Դիտե՛ք տեսանյութը և ծանոթացե՛ք արդյունքին՝