Ռուսլանի Ֆարթենաձեն արդեն մի քանի օր է իրականացնում է իր վերականգնողական բուժումը Քայլքի իմիտատորի շնորհիվ և բավականին տպավորված է։ Տևական ժամանակ պառկած վիճակում գտնվելուց հետո կանգնած դիրքում մարզվելը Ռուսլանիի համար կարևոր էր ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական տեսանկյունից։ Ի դեպ, կարևոր է ընդգծել, որ Վրաստանի կառավարությունը աջակցում է հաշմանդամություն ունեցող իր քաղաքացիներին և սարքը շահառուներին տրամադրում է ՊԵՏՊԱՏՎԵՐԻ շրջանակներում։ Սա շատ կարևոր տեղեկություն է նաև Ջավախքի մեր այն հայրենակիցների համար, ովքեր ունեն հաշմանդամություն։ Եկեք հիշենք քայլքի իմիտատորի մի շարք առանձնահատկությունների մասին։ Ուղղահայաց դիրքում մարզվելու հնարավորություն տվող Քայլքի իմիտատորի շնորհիվ բուժառուն սինխրոն շարժման մեջ է դնում սարքի բոլոր կառուցվածքային տարրերը՝ միաժամանակ շարժելով ներքևի անշարժ վերջույթները: Արդյունքում ունենում ենք՝ Դինամիկ ազդեցություն հենաշարժողական համակարգի վրա
Օստեոպորոզի զարգացման ռիսկի նվազեցում Ուղղահայաց դիրքում մարզվելու հնարավորություն
Շնչառական համակարգի խթանում
Արյան շրջանառության բարելավում
30-ից ավելի հիվանդությունների կանխարգելում։ Սարքը Հայաստանում վաղուց տրամադրվում է պետպատվերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։
Վստահ ենք, որ սա միայն սկիզբն է, և մեր սարքերը կօգնեն փոխել ավելի շատ մարդկանց կյանքերը արդեն ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս, քանի որ #ՔայլՏեք ընկերության առաքելությունը համամարդկային է։ Իսկ լավ նորությունները դեռ առջևում են։