ՔայլՏեքը շարունակում է ապահովել հասանելի ու  մատչելի  միջավայր բոլորի համար։

Այս անգամ մեր ընկերության ամբարձիչ հարթակները տեղադրվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի Վարդգէս եւ Յասմիկ Պարսամ մասնաշենքում։

Կենտրոնից այսուհետ կարող են օգտվել բոլորը՝ առանց ֆիզիկական դժվարությունների։

ՔայլՏեքը գնահատում ու կարևորում է բոլոր այն ընկերությունների նախաձեռնությունը, որոնք պատրաստ են մեզ հետ միասին կիսելու այս ճանապարհը և անելու ամեն ինչ՝  ներառական միջավայր ստեղծելու համար։ Սա առաջին հերթին նաև ամրապնդում է վստահությունը ընկերությունների նկատմամբ, դարձնելով սոցիալական պատասխանատվության լավագույն օրինակ։