Ուղղահայաց բարձրացնող էլեկտրական հարթակ՝ «Ախուրյանի երիտասարդական հաբ»-ում
2025-05-14
Ուրախ ենք հայտնել, որ «Ախուրյանի երիտասարդական հաբ»-ը այսուհետ մեկն է այն կենտրոններից, որտեղ լուծվել են տեղաշարժի հասանելիության խնդիրները։ «ՔայլՏեք» ընկերության կողմից նախագծված ու արտադրված ուղղահայաց բարձրացնող էլեկտրական հարթակի շնորհիվ տեղաշարժի խնդիրը «Պանդո» ՀԿ-ի կողմից հիմնադրված երիտասարդական կենտրոնում այլևս խոչընդոտ չէ։ Ախուրյան համայնքի և հարակից շրջանների այն երիտասարդները, ովքեր ունեն տեղաշարժի դժվարություններ, այսուհետ ազատորեն կարող են՝
- զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները,
- իրականացնել նորարարական գաղափարներ,
- կտիվորեն մասնակցել համայնքային կյանքին,
- ձևավորել նոր համագործակցային կապեր։
Նախաձեռնությունը իրականություն է դարձել ՀՀ ԿԳՄՍՆ, Ախուրյան համայնքի, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության, «Action Against Hunger» կազմակերպության համատեղ ջանքերով համայնքների հզորացման ու խաղաղ համակեցության ծրագրի շրջանակում։
Այս կարևոր համագործակցությունը վարակիչ օրինակ կարող է դառնալ բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք նպատակ ունեն փոխել մարդկանց կյանքի որակը դեպի լավը, օգնել ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կունենան հավասար հնարավորություններ՝ իրենց բոլոր իրավունքները լիարժեք իրացնելու համար: