Artissimo NGO-ի և «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի հետ համատեղ աշխատանքը մեր գործունեության ընթացքում ունեցած արդյունավետ համագործակցության լավագույն օրինակներից է:

Համագործակցությունը սկսվեց նրանից, որ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամից  ստացած դրամաշնորհի միջոցով «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի համար ՔայլՏեքից ձեռք բերվեցին հայկական արտադրության կանգնակներ: 

Իսկ հետո, հենվելով տրամադրված սարքերի բարձ որակի և օգտակարության վրա, շարունակվեց համագործակցությունը, ինչի արդյունքում «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնն արդեն ունի նաև #Քայլաբեր սարք՝ նպատակ ունենալով երեխաներին տալ սարքից օգտվելու հնարավորություն:

Մեզ համար կարևոր է հենց «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնից ստացած կարծիքները։ Խոսելով հաշմանդամություն ունեցող երեխաների՝ հասարակության մեջ ինտեգրվելու կարևորության մասին՝ մասնագետները նշում են`

«Քայլաբերը ինտեգրման ճանապարհն առավել դյուրին դարձնելու ևս մեկ միջոց էր։ Միջոց, որի շնորհիվ թե՛ երեխան, թե՛ ծնողն առավել ինքնավստահ են զգում իրենց, անկաշկանդ` մասնակից դառնալու հասարակական գործընթացներում»։

Մեր թիմը համագործակցում է Հայաստանի գրեթե բոլոր զարգացման կենտրոնների հետ՝ կարևորելով հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակի բարելավումը: