Վերելակ (ամբարձիչ հարթակ)՝ «Փակ շուկայի» գետնանցումում:

Արտադրող՝ ՔայլՏեք

Հարթակը նախատեսված է անվասայլակով տեղաշարժվող անձանց համար։

Փաստաթղթավորման գործընթացներն այսօր արդեն ավարտված են, և վերելակն այս պահից սկսած կարող է օգտագործվել քաղաքացիների կողմից։

Սարքը հեշտ կիրառելի է, իսկ օգտագործման կարգը ներկայացված է կից ցուցանակին։

Անվտանգ է և հավաստագրված՝ համապատասխան միջազգային չափանիշներին։

Երևանն ավելի հասանելի ու հարմար կդառնա հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում շուրջ 20 ամբարձիչ հարթակ կտեղադրվի քաղաքի տարբեր գետնանցումներում։