Պատրաստակամությունը բարի գործերի հիմքն է:

Ուրախ ենք տեղեկացնել, որ Fastex-ի աջակցության շնորհիվ՝ Գյումրիի վերականգնողական կենտրոնին նվիրաբերվել է MetaGait սարք՝ աշխարհում առաջին հեռավար ռեաբիլիտացիայի սարքը՝ արտադրված ՔայլՏեքի կողմից:

Ի դեպ, Fastex-ը, որը հայտնի է իր նորարարական լուծումներով, նպաստում է նաև անսահմանափակ հնարավորություններով ապագայի ստեղծմանը, ինչի օրինակն է Fastexverse 3D վիրտուալ միջավայրը, որտեղ թանգարանները, կինոթատրոնները և միջոցառումները կենդանանում են վիրտուալ միջավայրում, իսկ հանդիպումները կյանքի են կոչվում՝ անկախ գտնվելու վայրից՝ շրջանցելով բոլոր հնարավոր ֆիզիկական սահմանափակումները:

Պատահական չէ, որ MetaGait սարքի «ուղևորության» հասցեն այս անգամ Գյումրու վերականգնողական կենտրոնն էր, քանի որ այն տարիներ շարունակ մեծ աշխատանք է կատարում՝ վերականգնողական բուժման ժամանակակից մեթոդների ներդրման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Ահա՜ ապագան, որտեղ նորարարությունը փոխակերպում է վերականգնողական բուժման մշակույթը: