Մայիսի 18-ին տեղի ունեցավ աշխարհի առաջին MetaGait սարքի շնորհանդեսը։
 
Միջոցառմանը ներկա էին մի շարք կազմապերպություններ, անհատներ, լրատվական դաշտի ներկայացուցիչներ, որոնք խրախուսեցին 35 «MetaGait»-ի արտադրությունն ու սարքը հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցներին տրամադրելը:
 
Գյուտի հեղինակ Դավիթ Արսենյանը ներկայացրեց սարքի նորարարական կողմերը, պատասխանեց հյուրերի կողմից հնչող ամենատարբեր հարցերի։
 
Միջոցառման մասնակիցները նաև հնարավորություն ունեցան անձամբ փորձարկելու սարքն ու կիսվելու տպավորություններով։
 
Իսկ վերջում զրույց-քննարկումը տեղափոխվեց գինու սեղանի շուրջ՝ սկիզբ դնելով նոր համագործակցությունների։