«Սորս» հիմնադրամի սաները նվեր ստացան քայլքի իմիտացիա իրականացնող սարք (Քայլաբեր)
2021-10-01ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան աջակցությամբ՝ «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի սաները նվեր ստացան «ՔայլՏեք» ընկերության կողմից արտադրվող քայլքի իմիտացիա իրականացնող սարքը: Տեղադրումից հետո մեր մասնագետները ցուցադրեցին սարքով աշխատելու հնարավորությունները, բուժառուի տարիքին և հասակին համապատասխան տրվող կարգավորումները, որից հետո «Սորս տնակ» մանկական զարգացման կենտրոնի մասնագետներն իրենք էլ փորձարկեցին և փորձեցին աշխատել սարքով։