Հանդիսավոր երթ՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան
2024-07-08Սահմանադրության օրը՝ սահմանների պաշտպանների հետ:
Հուլիսի 5-ին նշեցինք ՀՀ Սահմանադրության օրը հերթական ոգեշնչող հանդիսավոր երթով:
Անվասայլակով տեղաշարժվող մեր տղաները կարողացան ակտիվորեն մասնակցել միջոցառմանը, իսկ նրանցից ոմանք՝ ՔայլՏեքի անվասայլակի էլեկտրական կցորդիչներով, որոնք էլ ավելի հեշտացրին անվասայլակների կառավարումը:
Մենք նպաստում ենք խոչընդոտների հաղթահարմանը՝ ամրապնդելով հավասար մասնակցությունը և ընդգրկելով յուրաքանչյուրին մեր հասարակական կյանքում:
Ամենատպավորիչ ու գեղեցիկ պահերը ֆիքսել ենք` ձեզ հետ կիսելու համար: