ՔայլՏեքը ստացել է ISO 13485 հավաստագիր
2023-01-24Ի՞նչ է ISO 13485-ը, և ի՞նչ կարևորություն ունի բժշկական սարքերի արտադրության մեջ համապատասխանության հավաստագիր ունենալը:
ISO 13485-ը բժշկական սարքեր արտադրողների համար հիմնական դրույթների շարք է, որը թույլ է տալիս ապահովել արտադրանքի բարձր որակը և համապատասխանությունը օրենսդրական պահանջներին:
Իսկ բուժառուի անվտանգությունը կախված է բժշկական սարքերի որակից:
Ուրախ ենք նշել, որ, շնորհիվ պրոֆեսիոնալ աշխատանքի, մենք արժանացել ենք այս որակավորումը կրելուն, և մեր ստեղծած սարքավորումները համապատասխանում են թե՛ բժշկական, թե՛ օրենսդրական պահանջներին:
Այս հարցում հաջողության հասնելու համար շնորհակալություն ենք հայտնում Instructarium-ին՝ արդյունավետ համագործակցության համար: