«Հայաստան - Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը, որն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն-ի, Ինժեներական ասոցիացիայի և Enterprise Incubator Foundation (EIF)-ի կողմից, հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձություններից է, որի օրակարգում նաև կենսաբժշկական սարքավորումների արդյունաբերությունն է։
 
Այս տարի ՔայլՏեքի թիմը ևս մասնակցում է ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանում արտադրվող վերականգնողական սարքերն ու սարքավորումները` աշխատող Հայաստանում նախագծվող կառավարման համակարգերով:
 
Հոկտեմբերի 22-ին հրավիրում ենք «Ինժեներական քաղաք» (Բագրևանդ)՝ ծանոթանալու ՔայլՏեքի կողմից արտադրվող սարքավորումներին ու դրանց կիրառմանը։
 
Նմանատիպ միջոցառումները նպաստում են, որ Հայաստանն օր օրի ավելի մոտենա սեփական արտադրությամբ հզոր պետություն դառնալուն։