ՔայլՏեքը մասնակցեց Դուբայում կայացած «Arab Health 2022» բժշկական սարքավորումների ցուցահանդեսին
2022-01-31ՔայլՏեքը մասնակցեց Դուբայում կայացած «Arab Health 2022» բժշկական սարքավորումների ցուցահանդեսին։
Մեր թիմը ներկայացրեց MetaGait նորարարական սարքավորումը։
Մեծ հետաքրքրություն ցուցաբերվեց ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Միջին Ասիայի, ԵԱՏՄ-ի երկրների կողմից, ինչպես նաև Հնդկաստանից և Եվրոպայից։
MetaGait-ը հեռավար ռեաբիլիտացիայի իրականացման սարքավորում է՝ նորարարական լուծումներով։
Ցուցահանդեսի արդյունքում ևս մեկ անգամ համոզվեցինք, որ կա սարքավորման անհրաժեշտությունը, և վերադառնալով Հայաստան՝ մենք նախատեսում ենք անել ամեն բան, որ սարքի ճանաչումն ու կիրառությունը համաշխարհային տարածում ստանա։
Մեր նպատակն է MetaGait-ի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց համար մեկտեղել հեռավար ռեաբիլիտացիան կիբերսպորտի և կիբերտուրիզմի հետ։