Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրով 2021թ-ին հայտարարված նախորդ երկու մրցույթների հաղթող թիմերի հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը։ Թիմերի շարքում էր նաև «ՔայլՏեք» ՍՊԸ-ն։
 
Դրամաշնորհային մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամներից մեկն իր խոսքում մասնակից թիմերին համեմատեց «բերրի և արգավանդ հողերի հետ»՝ նշելով, որ եթե դեռ հնում մարդիկ իրենց կյանքը բարելավելու համար տեղափոխվում էին ավելի բերրի հողատարածքներ, ապա այսօր հենց այս թիմերն են արտադրական Հայաստանի հիմքերը։
 
«ՔայլՏեք»-ի թիմն իր շնորհակալությունն է հայտնում Enterprise Incubator Foundation (EIF)-ին՝ նման հնարավորություն ընձեռելու համար։
 
Շուտով ընկերությունը հանդես կգա հայկական նախագծմամբ կառավարման համակարգերով՝ driver, sensor, controller.