Ս.թ. հոկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված Tech2Life նախաձեռնության և էքսպո-ցուցահանդեսի մասնակիցների շարքում էր նաև «ՔայլՏեք» ընկերությունը՝ ներկա գտնվողներին մանրամասն ներկայացնելով ընկերության կողմից արտադրվող սարքերից ու սարքավորումներից մի քանիսը։
 
Անցկացվեցին քննարկումներ՝ առաջնային հարցերի, հնարավոր հեռանկարների, ոլորտի խնդիրների, ներդրումների կարևորության, ինչպես նաև պետության և մասնավոր ոլորտի համագործակցության մասին։ Ընդգծվեց արտերկրի փորձի արդյունավետ կիրառմամբ հայկական արտադրության զարգացման և ոլորտային համաչափ աճի կարևորությունը:
 
ՔայլՏեքի ողջ թիմը անում է առավելագույնը, որպեսզի տեղի և դրսի շուկաներին ներկայացնի հայկական արտադրության ֆունկցիոնալ, առաջնային կարևորության և անհրաժեշտության որակյալ վերականգնողական սարքեր ու սարքավորումներ: