«ՔայլՏեք»-ում արտադրված նոր սարքավորումները օգնում են վիրավոր զինվորներին քայլել
2021-06-28«ՔայլՏեք»-ի թիմի նախագծած և արտադրած քայլքի իմիտացիա իրականացնող սարքը (Քայլաբեր) օգնում է հիվանդներին ընդօրինակել քայլելու շարժումները:
Հենրիկը 20 տարեկան է և առաջին անգամ փորձում է իր անվասայլակին ամրացված էլեկտրական կցորդիչը: Նա չի կարողանում քայլել 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում ստացած վնասվածքի հետևանքով։
Հեշտ ճանապարհներ չկան, բայց «ՔայլՏեք»-ի թիմը անում է առավելագույնը, որ մեր զինհաշմանդամները ազատ տեղաշարժվելու հնարավորություն ստանան։