ՔայլՏեքը՝ Արցախի համար
2022-09-01Շնորհակալություն Aurora Prize-ին արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակներում ՔայլՏեքի կողմից արտադրված MetaGait-ն ու կանգնակ-մահճակալն արդեն Ստեփանակերտի՝ Caroline Cox Rehabilitation Centre-ում են։
Խորհրդանշական էր, որ ՔայլՏեքի թիմն առաջիններից էր, որ նոր ճանապարհով հասավ Արցախ՝ կյանքի կոչելու գերկարևոր այս ծրագիրը: Հույզերն ու ապրումները դժվար են խոսքերով փոխանցել, բայց Արցախ տանող ճանապարհը հուշում ու պնդում էր մի հստակ բան․ մենք պետք է հիմա, առավել քան երբևէ, ուժեղ և միասնական լինենք։
Ունենալ նպատակ, որը մարդկանց կյանքի որակի և առողջական որակի բարելավմանն է ուղղված, և դրա արդյունքը հասցնել այնտեղ, ուր ամենաշատը դրա կարիքը ունեն, մեզ համար մեծ պատիվ է։
Մանրամասները՝ տեսանյութում