ՔայլՏեքի թիմը՝ ժպիտներ և նվիրում հանուն հասանելի աշխարհի
2024-10-22Ձեզ ժպիտներ ենք բերել:
Նկարներում մեր արտադրական թիմն է, որն ամեն օր նվիրումով աշխատում է, որպեսզի ստեղծի որակյալ վերականգնողական և օժանդակ սարքեր և հարմարեցնի միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Նորարարական մտքեր և հմուտ ձեռքեր, որոնք միավորվում են՝ լուծումներ գտնելու հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար:
Միասնական թիմ, որի յուրաքանչյուր անդամ իր եզակի ներդրումն է բերում մեր ընդհանուր առաքելությանը՝ աշխարհը դարձնելու ավելի հասանելի բոլորի համար:
Ծանոթացե՛ք մեր նվիրված աշխատակիցներին, ովքեր կանգնած են #ՔայլՏեքի յուրաքանչյուր հաջողության և նորարարության ետևում: