Պատրա՞ստ եք լավ նորություններ լսելու։

Ներկայացնում ենք #մանկական #MetaGait սարքը՝ ստեղծված հատուկ մեր փոքրիկ չեմպիոնների համար։

Գիտակցելով #ներառականության կարևորությունը՝ մենք նախագծել ենք սարքավորման մանկական տարբերակը՝ ապահովելով հնարավորություն, որ երեխաները ևս օգտվեն սարքավորումից, քանի որ վիրտուալ ակնոցների կիրառումն ունի տարիքային սահմանափակում։

Համագործակցելով Կոշի մանկական վերականգնողական կենտրոնի հետ՝ նվիրաբերեցինք մանկական առաջին MetaGait սարքը՝ ամերիկահայ բարերարի աջակցությամբ։

Սա նշանակում է ավելի արդյունավետ և հաճելի #վերականգնողական բուժում՝ կենտրոնի երեխաների համար։

Ծանոթացե՛ք Գարիկի՝ մեր մանկական MetaGait-ի առաջին օգտագործողներից մեկի հետ․ Գարիկի վարակիչ ժպիտը լուսավորեց մեր օրը, և նա նույնիսկ կիսվեց խաղերի գաղափարներով մեզ հետ։  Իսկ Գարիկի մայրիկը մեզ զրուցելիս ասաց, որ խաղային միջավայրը ստիպում է երեխային ավելի արագ, ոգևորված և ակտիվ մարզվել սարքով։

Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ #խաղերի ներառումը վերականգնողական բուժման մեջ ոչ միայն զվարճանքի և ժամանցի համար է, այլև բարձրացնում է բուժման արդյունավետությունը և նպաստում #ճանաչողական զարգացմանը։ Մանկական MetaGait սարքը հենց այս նպատակին էլ ծառայում է։

Մենք գնահատում ենք մեր սարքերն օգտագործողների արժեքավոր կարծիքները և ներդնում ենք դրանք սարքերի կատարելագործման աշխատանքների մեջ։

Կոշի մանկական վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությունը սկսել ենք դեռ վաղուց։ Այստեղ տեղադրվել էր #Քայլաբեր սարք, որպեսզի մասնագետներն աշխատեն երեխաների հետ սարքի միջոցով և ավելի արդյունավետ բուժման կուրս ապահովեն։

Մենք թանկ ենք գնահատում մեր #համագործակցությունը վերականգնողական կենտրոնների և #մասնագետների հետ։ Սա փոխադարձ զարգացման ճանապարհ է, որտեղ մասնագետներն ունեն բուժման մեթոդների ավելի լայն շրջանակ, իսկ մեր թիմը շարունակաբար կատարելագործում է մեր #հայկական #արտադրության սարքերը։

Միասին մենք դրական ազդեցություն ենք թողնում մեր երեխաների կյանքի որակի բարելավման վրա, ինչն անչափ կարևոր քայլ է։