Քայլքի իմիտացիա իրականացնող նեյրոռեաբիլիտացիոն սարք
2021-05-04ՔայլՏեք թիմը Ձեզ է ներկայացնում Հայաստանում արտադրվող նեյրոռեաբիլիտացիոն սարք:
Քայլքի իմիտացիա իրականացնող սարքը (Քայլաբեր) նախատեսված է ուղղահայաց դիրքում կոմպլեքս վերականգնողական վարժություններ կատարելու համար: Այն կարելի է հեշտությամբ օգտագործել նաև տանը, ինչն առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ մանկական ուղեղային կաթվածի, գլխուղեղի և ողնուղեղի տրավմաների դեպքում նպաստում է գլխուղեղում քայլքի կենտրոնի զարգացմանը, նոր ուղիների ձևավորմանը՝ ուղղակիորեն ազդելով քայլքի ֆունցիայի բարելավմանը և վերակագնմանը:
ԿԱՐԵՎՈՐ՝
Շարժելով ձեռք(եր)ը՝ անձը սինխրոն շարժման մեջ է դնում սիմուլյատորի բոլոր կառուցվածքային տարրերը՝ միաժամանակ շարժելով ներքևի անշարժ վերջույթները:
Սարքն արտադրվում է Հայաստանում: Գործում է սպասարկում, անհատական վերափոխման հնարավորություն ըստ ծագող անհրաժեշտության:
Յուրաքանչյուր անձի համար ՔայլՏեքի թիմը մշակում է վարժությունների և սարքի կիրառման անհատական ծրագիր, ժամանակացույց, ինչպես նաև առկա է անհատական խորհրդատվության հնարավորություն:
Քայլքի իմիտացիա իրականացնող սարքի օգնությամբ հնարավոր է կանխել հաշմանդամության հետ զարգացող ավելի քան 30 հիվանդություններ և դրանց սրացումներ:
Գնելու կամ այլ մանրամասների համար զանգահարեք՝ +374 55 702 720