Միասին պետք է կոտրենք բոլոր պատնեշները։

Հրաշալի լուր ունենք Երևանի պետական համալսարանից։

Ուրախ ենք տեղեկացնել, որ #ՔայլՏեքի կողմից #ԵՊՀ 7-րդ մասնաշենքում տեղադրվել է #ամբարձիչ #հարթակ, որը շուտով ենթակա կլինի շահագործման։

Սա ԱՌԱՋԻՆ քայլն է՝ դեպի ավելի ներառական համալսարան՝ բոլորի համար։

#Արևելագիտության, #Ռուս #բանասիրության, #Ռոմանագերմանական բանասիրության և #Ժուռնալիստիկայի ֆակուլտետներն արդեն պատրաստ կլինեն ընդունել #հաշմանդամություն ունեցող անձանց՝ առանց որևէ դժվարության կամ անհարմարության՝ ապահովելով իրենց կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունը։

Բայց սա դեռ սկիզբն է․ շուտով Երևանի պետական համալսարանի մյուս մասնաշենքերը ևս կլինեն հարմարեցված, որպեսզի բարձրագույն կրթությունը հասանելի դառնա բոլորի համար։

Սրտանց շնորհակալություն ենք հայտնում Երևանի պետական համալսարանի անձնակազմին՝ #ներառականությունն ապահովելու իրենց հաստատակամության և նախաձեռնողականության համար։

Մենք ուրախ ենք մեր ներդրումն ունենալ այս ճանապարհին՝ ձգտելով #Հայաստանը դարձնել հավասար հնարավորությունների երկիր։

Մենք հավատում ենք այս առաջընթացին ոչ միայն մեր երկրի սահմաններում, այլև դրանցից դուրս, քանի որ զարգացնում և արտահանում ենք #հայկական #արտադրությունն ամբողջ աշխարհում։

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր վստահում են մեզ այս գործում և հավատում հայ #արտադրական մտքին։