Դեկտեմբերի 1-ին և 2-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի մասնակիցների ցանկում էր նաև #QaylTech-ը:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցան #նորարարական գաղափարների, գլոբալ մարտահրավերների վերաբերյալ քննարկումներ, ներկայացվեցին հայկական բիզնեսի հաջողության մասին ոգեշնչող պատմություններ։ Նպատակն էր ընդգծել #գիտության և #բիզնեսի միջև չափազանց կարևոր կապը ապագայի ձևավորման գործում:

ՔայլՏեքը ցուցադրում էր #վերականգնողական բացառիկ #MetaGait սարքը, որը լավագույն ապացույցն է, թե ինչպեղ կարող է նորարարությունը իրական փոփոխություն բերել մարդկության կյանքում:

Համաժողովի հատուկ հյուրն էր Նասիմ Նիկոլաս Թալեբը՝ գիտնական, փիլիսոփա, հասարակական գործիչ, «Սև կարապը» և « Հակափխրունությունը» բեսթսելերների հեղինակ:

Իսկ տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով՝ Արցախից բռնի տեղահանվածների կարիքների համար:

Շնորհակալություն՝ միջոցառման կազմակերպչական ողջ թիմին: