Նպատակային միասնականության փայլուն օրինակի ականատեսը եղանք վերջերս։

«Նվիրիր քայլ» ծրագրի շրջանակներում վերականգնողական Քայլքի իմիտացիա իրականացնող սարքը (Քայլաբեր) նվիրաբերվեց 44-օրյա պատերազմի ընթացքում զինհաշմանդամություն ձեռք բերած Վարդան Վարդանյանին:

Սարքը նախատեսված է կորցրած քայլքի ֆունկցիայի բարելավման, վերականգնման համար, ինչպես նաև կանխում կամ մեղմում է հաշմանդամությանը զուգահեռ զարգացող ավելի քան 30 հիվանդություններ։ Տվյալ սարքը նվիրաբերվեց Անի Արեստակեսյանի և ընկերների հավաքագրած գումարների միջոցով, որի համար «ՔայլՏեք»-ի թիմը հոգաչափ շնորհակալ է: