«Նվիրիր քայլ» ծրագրի շրջանակներում քայլքի իմիտացիա իրականցնող հաջորդ սարքը նվիրաբերվեց Դավիթ Օսիպյանին, ով 44-օրյա պատերազմի ընթացքում ձեռք է բերել զինհաշմանդամություն: Այս դեպքում, երբ սարքը գտնվում է տանը, հնարավոր է իրականացնել հեռավար ռեաբիլիտացիա, իսկ վերականգնողական գործընթացի իրականացումը կկանխարգելի հարկադրական նստակյաց վիճակով պայմանավորված հիվանդությունների առաջացումը։

Ծրագիրը շատ կարևոր է նրանով, որ կյանքի որակի բարձրացման հաշվին կանխարգելվում են մի շարք հիվանդություններ, և այդպիսով՝ կրճատվում է պետական բյուջեի ծախսը։ Սարքը նվիրաբերելուց հետո իրականացվեց նաև տեխնիկական և մասնագիտական խորհրդատվություն՝ սարքից օգտվելու, աշխատանքի ինտենսիվության և անհատական կարգավորումների մասին:

Սարքը նվիրաբերող կազմակերպությունը ցանկանում է մնալ գաղտնի։ «ՔայլՏեք»-ի թիմը շնորհակալություն է հայտնում՝ քայլ նվիրելու համար։