Adobe Armenia-ն ավելի քան 1 MetaGait-ի գումար էր փոխանցել: Եկել ենք պատմելու շատ ոգևորիչ պատմություն, թե ինչպես հավաքվեց գումարը։
 
AdobeArmenia ընկերության աշխատակիցները մարտի 8-ին իրար նվերներ անելու փոխարեն միասնաբար որոշեցին օգնել հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցներին՝ գումար նվիրաբերել «MetaGait» նախագծին։
 
«Adobe Armeniа» ընկերությունը, լինելով սոցիալական պատասխանատվությամբ ընկերություն, իր ցանկացած աշխատակցի կատարած նվիրաբերություն ԿՐԿՆԱՊԱՏԿՈՒՄ Է։
 
Այս այս անգամ էլ ընկերությունն իր աշխատակիցների հետ միացավ MetaGait նախագծին՝ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼՈՎ հավաքված ՈՂՋ ԳՈՒՄԱՐԸ։
 
Adobe Armenia ընկերության աշխատակից Տաթևիկ Չիլինգարյանն իր թիմի օրինակով հորդորում է բոլորին միավորվել «MetaGait» նախագծի շուրջ․
 
«Շա՜տ երկար եմ մտածել՝ ինչն է մարդկանց դրդում նվիրատվություն անել։
Պատասխանը մեկն է՝ հավատը դեպի գաղափարը, որն իրականություն պիտի դառնա։ MetaGait-ի դեպքում խոսքն ու միտքն արդե՛ն վերածվել են գործի․․․
 
Երբ մարդու կյանքի իմաստը դուրս է գալիս իր կյանքի սահմաններից, ձևավորվում է շա՜տ մեծ սոցիալական արժեք, որտեղ մենք չէինք կարող մասնակցություն չունենալ»։
 
Շնորհակալությու՜ն մեր զինվորներին ոգևորելու համար։