Առաջատար վերականգնողական և օժանդակ տեխնոլոգիաներ Հնդկաստանում`AMTZ-ի համագործակցությամբ
2023-11-21Հրաշալի՜ նորություն ունենք։
#QaylTech-ը Հնդկաստանու՜մ է:
Լինելով #վերականգնողական և օժանդակ սարքերի #հայկական միակ արտադրող ընկերությունը՝ մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք մեր համագործակցության մասին՝ աշխարհի լավագույն կազմակերպություններից մեկի՝ հնդկական հեղինակավոր #AMTZ-ի հետ:
#Հնդկաստանի Վիշախապատնամ քաղաքում գտնվող AMTZ-ը (Andhra Pradesh MedTech Zone) #բժշկական #տեխնոլոգիաների ոլորտում #նորարարությունների խթանման առաջատարն է: Նրա նպատակն է առաջ մղել հետազոտությունը, զարգացումը և ժամանակակից բժշկական սարքերի արտադրությունը։
Երկարատև աշխատանքի արդյունքում QaylTech-ն արդեն ունի իր մասնաճյուղը Հնդկաստանում, ինչը նշանակալի իրադարձություն է մեզ համար՝ որպես հայ արտադրող, որի նպատակն է իր հետքը թողնել համաշխարհային վերականգնողական բժշկության ոլորտում։
Մեր առաքելությունն է ստեղծել էկո համակարգ՝ #հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ բարելավելով նրանց կյանքի որակը։
Համագործակցելով AMTZ-ի հետ՝ միավորում ենք մեր ուժերը՝ նոր գույներ հաղորդելով նաև հայ-հնդկական բարեկամությանը։
Ի դեպ, համագործակցության հիմքերը դրվել են Seaside Startup Summit-ի ժամանակ, ինչի համար երախտապարտ ենք վերջինիս ամբողջ թիմին։
AMTZ-ի հետ միասին մենք նպատակ ունենք ամբողջ աշխարհում #հայկականարտադրության վերականգնողական և օժանդակ սարքերը հասցնել նրանց, ովքեր իրապես ունեն դրանց կարիքը:
Մշտապես սպասե՛ք լավ նորությունների, քանի որ մենք շարունակում ենք ընդլայնել մեր գործունեության սահմանները՝ նպատակ ունենալով հայկական արտադրանքը հայտնի դարձնել աշխարհի ամեն անկյունում։