MetaGait․ երազանքից դեպի հաղթանակ
2024-01-24Երկու տարի առաջ reArmenia հարթակում մեկնարկեցինք դրամահավաք` նպատակ ունենալով կյանք տալ նորարարական #MetaGait սարքին.. Այն ժամանակ սարքը նույնիսկ անուն չուներ, բայց մեր առաքելությունը պարզ էր. արտադրել 35 սարք՝ #զինհաշմանդամություն ունեցող մեր տղաների, ՄՈՒԿ ունեցող երեխաների, վերականգնողական կենտրոնների համար։
Այսօր անսահման ուրախությամբ տեղեկացնում ենք, որ նպատակային 75 միլիոն դրամն արդեն հավաքվել է։
- 1-ին փուլից հետո 4 MetaGait արդեն տրամադրվել է իր հասցեատերերին
- 10 սարք պետք է տրամադրվեր Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին, սակայն, անհրաժեշտությունից ելնելով, տրամադրվել են 1 MetaGait սարք, 6 Քայլաբեր՝ մեծերի համար, 3 մանկական Քայլաբեր, 1 կանգնակ-մահճակալ
- Եվս 21 MetaGait սարքի արտադրությունն արդեն սկսվել է
Այս հաջողությունը միայն մերը չէ. դա մեր մեծ համայնքի, համագործակցության և ընդհանուր երազանքների ուժի վկայությունն է:
Խորին շնորհակալություն՝ reArmenia-ի թիմին՝ մեր տեսլականն իրականություն դարձնելու հարթակ տրամադրելու համար։
Շնորհակալություն այն բոլոր կազմակերպություններին, որոնք զբաղվել են մեր դրամահավաքի արշավով։
Շնորհակալություն «Տեր եմ» հիմնադրամին՝ աննախադեպ հաջողություն գրանցած #քայլիրորքայլեն մրցույթի գաղափարի ստեղծման և հաջող իրականացման համար։
Անչա՜փ շնորհակալություն բոլոր կազմակերպություններին և անհատներին, որոնք մեծ սրտերով և նվիրումով միացան մեզ այս ճանապարհին։
Շնորհակալություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, քանի որ պետպատվերի շրջանակներում Քայլաբեր սարքերի տրամադրումը հնարավորություն տվեց դրամահավաքի արդյունքում խնայել միջոցներ և ուղղել դրանք MetaGait սարքի համար «Ֆուտբոլ» խաղի ստեղծմանը․․ մանրամասները՝ շուտով։
MetaGait սարքը պարզապես #վերականգնողական սարք չ.. Այն հայկական արտադրության հզորացման, պատնեշները կոտրելու և ներառականության խթանման խորհրդանիշ է․․
Շնորհակալություն հաշմանդամություն ունեցող մեր ընկերներին, ովքեր իրենց խորհուրդներով և գաղափարներով դարձան սարքի կերտողը։
Շնորհակալություն մեր թիմի անդամներին՝ նվիրված աշխատանքի համար, որի արդյունքում դեռ բազմաթիվ MetaGait սարքեր կհասնեն իրենց օգտագործողներին։
Այս ամենի մի կարևոր մասնիկը բոլորիցդ յուրաքանչյուրն է։
MetaGait-ի պատմությունը նոր է սկսվում, և ձեր շարունակական աջակցությամբ մենք պատրաստ ենք անջնջելի հետք թողնել աշխարհում։