MetaGait-ը զարգացնում է մի քանի ֆունկցիա․ ԵՊԲՀ-ի դոցենտ, մանկական վերականգնողաբան Լաուրա Մովսիսյան
2023-12-20Կոշի մանկական վերականգնողական կենտրոնում զրուցեցինք կենտրոնի վարչության ղեկավար, ԵՊԲՀ-ի դոցենտ, #մանկական #վերականգնողաբան Լաուրա Մովսիսյանի հետ, ով մասնագիտական տեսանկյունից մանրակրկտորեն ներկայացրեց #MetaGait սարքի առանձնահատկությունները:
Ինչպես գիտեք, մանկական MetaGait #սարքը մեխանիկական առումով կատարում է նույն ֆունկցիան, ինչ #Քայլաբեր սարքը, սակայն MetaGait-ի դեպքում երեխայի շարժը #սինխրոնիզացված տեղափոխվում է խաղի մեջ, որին երեխան հետևում է իր դիմաց դրված էկրանի միջոցով: Բացի այդ, սարքը հագեցած է նաև ուսուցողական խաղերով:
Խոստանում ենք ներկայացնել նաև նույն մասնագետի կարծիքն այն մասին, թե ինչ հսկայական դրական ազդեցություն է թողնում Քայլաբեր սարքը երեխաների բուժման վրա:
Նշենք նաև, որ Լաուրա Մովսիսյանը ղեկավարում է «Արմենակ և Աննա Թադեոսեանների անվան հիմնադրամ» Բժշկական կենտրոնի վերականգնողական ծառայությունը։