Մանկական MetaGait
2023-12-11Մանկական MetaGait սարքը նախատեսված է #հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Սարքը միտված է համադրելու #վերականգնողական #բուժումը #խաղային մեթոդների հետ՝ այդպիսով ոչ միայն ուղեղի վրա ազդեցություն գործելու միջոցով էլ ավելի արդյունավետ դարձնելով բուժումը, այլև վերածելով այն #ուսուցողական գործընթացի և ժամանցի։
#Մանկական #MetaGait սարքը՝
—Մեխանիկական մասով կատարում է նույն ֆունկցիաները, ինչ #Քայլաբեր սարքը։
—Սարքի վրա առկա սենսորները երեխայի կատարած քայլը սինխրոնիզացված տեղափոխում են խաղի մեջ, որին նա կարողանում է հետևել իր դիմաց դրված էկրանի միջոցով։
—Հնարավորություն է ընձեռում իրականացնելու #հեռավար #ռեաբիլիտացիա՝ բժշկի հսկողությամբ։
—Սենսորի միջոցով սերվերում գրանցվում են երեխայի կատարած քայլերի քանակը, քայլքի երկարությունը, ճանապարհը, ժամանակը և արագությունը։
—Գրանցված տվյալներին հնարավոր է հետևել հավելվածի միջոցով։
—Հնարավորություն է տալիս ուսուցողական խաղերի միջոցով կրթել երեխային։
—Մարզման ընթացքում ապահովում է հետաքրքիր ժամանց։
—Խաղերի տեսարանները և ռելիեֆն ամբողջությամբ հարմարեցվում են՝ անհրաժեշտ բուժումն ապահովելու համար։
MetaGait-ը պարզապես վերականգնողական սարք չէ, այն նոր #հնարավորություն և մոտիվացիա է հաշմանդամություն ունեցող երեխաների համար։