Ջերմուկի «Արարատ» մոր և մանկան առողջարանում վերականգնողական բուժում ստացող երեխաներն արդեն կարող են մարզվել մանկական #MetaGait սարքով:

Այդպիսով բուժումն ավելի արդյունավետ կդառնա, հաշմանդամություն ունեցող երեխաներն ավելի մոտիվացված կլինեն, և, բացի այդ, կկարողանան զարգացնել մտավոր ունակությունները տարբեր զարգացնող խաղերի միջոցով:

Այս հնարավորությունը կյանքի կոչվեց reArmenia հարթակում մեկնարկած դրամահավաքի շնորհիվ, որն իրականություն դարձրեց «Տե՛ր եմ» հիմնադրամը: