Հաղթելու եմ, որ ոտքերս ուժեղանան, ու այդ ժամանակ խաղի մարդուկի պես կքայլեմ ու կվազեմ․ Էլեն Խաչատրյան
2024-05-13«Հաղթելու եմ, որ ոտքերս ուժեղանան, ու այդ ժամանակ խաղի մարդուկի պես կքայլեմ ու կվազեմ»... գրեթե ամեն անգամ այս խոսքերն է ասում փոքրիկ Էլենը մանկական #MetaGait-ն օգտագործելիս։
Էլենը շատ է սիրում «թիթիզանալ», ինչպես մայրիկն է ասում։
Իսկ նրա վարակիչ ժպիտն օգնում է, որ մեր թիմը, ինչպես հենց Էլենն է ասում, ստեղծի սարքեր, որոնք կուժեղացնեն իր ոտքերը։
Էլենն այսօր օգտագործում է իր սարքը՝ շնորհիվ reArmenia հարթակում «Տե՛ր եմ» հիմնադրամի կողմից իրականացված դրամահավաքի։